Tert.am-ը գրում է․
Հայտնի չէ, թե երբ է կայանալու Սնուփ Դոգի հետաձգված համերգը. Սնուփ Դոգը նշել է Երևանում նախատեսվող համարգի կարևորությունը:
Tert.am-ը դեռևս հոկտեմբերի 7-ին գրավոր հարցմամբ դիմել էր ընկերությանը՝ հասկանալու համար արդյոք նախկին պնդումները, թե համերգն այս տարի կայանալու է դեռ ուժի մեջ են և ի վերջո այն տեղի ունենալո՞ւ է, թե՝ ոչ:
«Դոփինգ Սփեյս» կազմակերպությունից, որը ստանձնել է համերգը կազմակերպելու և անցկացնելու գործընթացը նշել են, որ ներկա դրությամբ չեն կարող հանրայնացնել որևէ ինֆորմացիա:
«Ձեր հարցման վերաբերյալ տեղեկացնում ենք, որ արտիստի, ինչպես նաև նրա թիմի պահանջով բանակցությունների ընթացքի, ինչպես նաև ձեռք բերված պայմանավորվածությունների, այդ թվում՝ նախատեսվող համերգի ամսաթվի մասին տեղեկությունները ներկա դրությամբ չենք կարող հրապարակայնացնել:
Այս պահին կարող ենք միայն տեղեկացնել, որ արտիստի հետ անմիջական հանդիպման ընթացքում վերջինս ընդգծել է Երևանում նախատեսվող համարգի կարևորությունը և այն՝ իր գալիք համերգային ծրագրերում ընդգրկելու պատրաստակամությունը:
Ամբողջական հոդվածը՝ այստեղ։