Armenpress.am-ը գրում է․

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները հոկտեմբերին հերթական անգամ տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին։

«Արմենպրես»-ի հետ զրույցում  այս մասին տեղեկացրեց Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։

«Անազատության մեջ գտնվող բոլոր հայերն, ովքեր գտնվում են Բաքվում և որոնց անունները հաստատել են Ադրբեջանի իշխանությունները, ընդգրկվել են այդ տեսակցության մեջ», – իր խոսքում նշեց Զառա Ամատունին։

Նա նաև հավելեց, որ այդ անձանց հնարավորություն է ընձեռվել  կապ հաստատել իրենց հարազատների հետ։ Ադրբեջանը հաստատում է իր մոտ 23 հայ գերու առկայությունը: Բաքվում ապօրինի պահվող անձանց թվում են նաև Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ինչպես նաև ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Իշխանյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ՊԲ նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, որոնց Ադրբեջանն ապօրինի ձերբակալել և կեղծ մեղադրանքներ է առաջադրել 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիայից հետո։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել