Lurer.com-ը գրում է․
ԱՄՆ Ատլանտա նահանգի բնակչուհին բացահայտել է ամուսնու բազմաթիվ դավաճանությունները, ստիպել նրան վճարել 2,3 միլիոն դոլար և պատմել տեղի ունեցածի մասին YouTube-ում։ Այս մասին գրում է Atlanta Black Star-ը։
Գեյլ Լյուսիի խոսքով՝ ամուսնու՝ Հարոլդի առաջին սիրուհու մասին ինքն իմացել է ավիաընկերության շնորհիվ։ Նա զանգահարել է այնտեղ՝ ճշտելու տեղեկությունն այն չվերթի մասին, որով ամուսինը վերադառնում էր գործուղումից։ Նրան հեռախոսով ասել են, որ նա կժամանի նշանակված ժամին՝ կնոջ ուղեկցությամբ։
Ինչպես պարզվել է, կինը Հարոլդի երկարամյա սիրուհին էր և ուղեկցում էր նրան իր գրեթե բոլոր աշխատանքային ճամփորդությունների ժամանակ: Այս բացահայտումից հետո Գեյլը ամուսնալուծության հայց է ներկայացրել։ Շարունակելով իր հետաքննությունը՝ նա պարզել է, որ նա միայն մեկ սիրուհի չի ունեցել։ Ամերիկուհու հաշվարկներով՝ ամուսինն իրեն դավաճանել է 60 կնոջ հետ։ Նա նույնիսկ հրապարակավ բացահայտել է նրանցից մի քանիսին: Նրանց թվում, իբր, եղել է դերասան Լորենս Ֆիշբերնի դուստրը, ում անունը Վալենտինա է։ Ինչպես հայտնի է, Ֆիշբերնն այդ անունով դուստր չունի։
Նախկին ամուսինների ամուսնալուծության մասին համաձայնագիրը Հարոլդին ստիպում է Գեյլին վճարել 2,3 միլիոն դոլար։ Բացի այդ, կինը ստացել է 1,3 մլն դոլար արժողությամբ տուն: