ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոնտինյին արձագանքել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության հետ կապված ադրբեջանական լրատվամիջոցների տարածած կեղծիքներին, թե, իբր, «Ֆրանսիան իր հետախուզական ծառայությունների անդամներին տեղակայում է ադրբեջանական սահմանին»։
«Լրտեսական ֆանտաստիկա, որին որպես բոնուս կցվել է Սյունիքի մարզպետի հետ այսօր Ներքին Հանդ կատարածս այցելության՝ լրտեսական ոճով լուսաբանումը»,- գրել է դեսպանը X-ի իր միկրոբլոգում։
Նախօրեին ԵՄ դիտորդների և Ֆրանսիայի դեսպանի այցը ՀՀ Ներքին Հանդ գյուղ ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցների դժգոհությունն էր առաջացրել։ Այցից նաև կադրեր էին հրապարակել՝ նշելով, թե այնտեղ, իբր, «ֆրանսիական հետախուզական ծառայությունների աշխատակիցներ են տեղակայվում»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել