Tert.am-ը գրում է.

Կա՛մ պետք է Փաշինյանը չասեր Արցախը Հայաստան է և վերջ, կա՛մ պետք է մինչև վերջ գնար, այս մասին Factor.tv-ի հետ զրույցում ասաց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:

Դիտարկմանը՝ նա էլ է հեղափոխության ժամանակ նույնաբովանդակ հայտարարություն արել Մարությանն ասաց. «Ես վարչապետ չէի, դերասան Հայկ Մարությանն էի: Ինձ համար Արցախը դա հայրենիքի մի մասն է, ես շատ կապված եմ Արցախի հետ, բացի կապվածությունից մեծ գործունեություն եմ ծավալել այտնեղ»:

Այդուհանդերձ Մարությանը Փաշինյանին չի ասել՝ չպետք է նման հայտարարություն աներ: «Ես զբաղեցնում էի Երևանի քաղաքապետի պաշտոնը և մաքսիմալ աշխատում էի այն ուղղությամբ, որ իմ խոստումները կատարեմ: Ես ՔՊ-ի հետ դե ֆակտո նույն թիմից չեմ եղել, ես չեմ մասնակցել իրանց քաղաքական հարցերին: Ես ունեի իմ ոլորտը, քաղաքում իմ թիմն էր աշխատում, որը տարբերվում էր ՔՊ-ի թիմից: ՔՊ-ի թիմից էլ մարդիկ կային, բայց ինքն առանձին թիմ էր:

Քաղաքական առումով ՔՊ-ի ոչ մի անցուդարձի մեջ չեմ խառնվել, չէի սիրում, որ մտնում էին մեր գործերի մեջ և փորձում ինչ-որ ուղղություններ տալ»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել