Հայտարարելով, որ Հայաստանի անվտանգության հարցը պետք չէ դնել միայն զինվորի ուսերին, և որ այդ իմաստով ոչ պակաս կարևոր է մարդկանց պոտենցիալի բացահայտումը կրթության միջոցով՝ Նիկոլը կարևոր է համարել մարդկային տաղանդն ավելացված արժեքի վերածելը՝ խնդիր որը, ըստ նրա, համապետական է:

Նիկոլը սկսզբունքորեն սխալ բան չի ասել. ազգային անվտանգության, պետության կենսունակության երաշխավորման հարցում կրթությունն ունի անփոխարինելի նշանակություն, քանի որ ամեն ինչ կսկսվոմ է հենց կրթությունից, դպրոցական նստարանից:

Բայց հարց է առաջանում՝ Անդրեասյան Ժաննա՞ն է օգնելու այս հարցում: Հայաստանում կրթությունն իջել է այնքան ցածր մակարդակի, որ իսկապես դարձել է սպառնալիք ազգային անվանգությանը: Հիմա էլ, ինչպես հայտնի է, կա ծրագիր՝ փակելու պետական բուհերի մարզային ֆիլիալները. 2026-ի համար են ծրագրել:

Անդրեասյան Ժաննայի խնդրրն է Նիկոլի նմանօրինակ հայտարարությունների պոպուլիստական բնույթը հավերևժացնելը, որպեսզի դրանք չունենան ոչ մի կապ ռեալ կյանքի հետ: Իսկ դրա համար պետք է ոչ միայն իջեցնել կրթության որակը, այլև այնպիսի բաներ մատաղ սերնդին սովորեցնել, որոնք կծառայեն ոչ թե Հայաստանի, այլ ասենք Ադրբեջանի ազգային անտանգության երաշխավորմանը, որ գոհ մնան ՔՊ-ի արտասահմանյան տերերը, որոնք չեն դադարում ծծել հայ ժողովրդի արյունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել