News.am-ը գրում է․
Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը քաղաքականություն վերադառնալու ցանկություն ու մտադրություն չունի:
«Այնքան ավելի հաճելի է առանց քաղաքականության, չեք պատկերացնի»,-NEWS.am-ի հետ զրույցում նշեց նա՝ հավելելով, որ այն օրակարգը, որ հիմա ինքն իր համար ձեւավորում է, շատ ավելի հաճելի եւ ստեղծագործ է, քան այն օրակարգը, որի մեջ մտնում ես պետական պաշտոն զբաղեցնելիս:
«Ես նախարար դառնալուց երբեմն ասում էի, որ այո, բայց դրա փոխարեն կա մասշտաբի էֆեկտը, որ ճիշտ է դժվար է, դանդաղ է, բյուրոկրատական է, բայց ի վերջո, կարողանում ես ընդունել օրենքներ, որոնք դրական իմաստով մեծ ազդեցություն ունեն մարդկանց կյանքի վրա: Հիմա տեսնում եմ, որ դա կարելի է անել նաեւ ոչ պետական պաշտոնի լինելով»,-ասաց նա:
Նյութի աղբյուր՝ https://news.am/arm/news/846857.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել