168.am-ը գրում է․

Արցախի մեր հայրենակիցների թոշակների վճարման համար Հայաստանի պետական բյուջեում առկա գումարը, պարզվում է, չի բավականացնում։

Առաջացած փողի խնդիրը լուծելու համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ստիպված է նախարարության բյուջեում վերաբաշխումներ կատարել՝ արցախցիների թոշակները ժամանակին վճարելու համար։

Արցախի Հանրապետությունում ձեռք բերած աշխատանքային և այլ գործունեության, զինվորական ծառայության ժամանակահատվածների համար քաղաքացիություն չունեցող կամ փախստականի կարգավիճակ ունեցող անձին թոշակ վճարելու համար Ֆինանսների նախարարությունը հորդորել է սոցապնախարարությանն այլ ծախսեր չիրականացնել։

Ըստ ֆիննախի՝ ՀՀ 2024թ. պետական բյուջեով սպայական անձնակազմի և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակների և աշխատանքային կենսաթո­շակների վճարման համար պետք է մինչև տարեվերջ վճարվի շուրջ 3.6 մլրդ դրամ։

Բայց, քանի որ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդում ազատ միջոցներ առկա չեն, ընդհակառակը, առկա են մարտահրավերներ, մակրո­տնտե­սական ռիսկեր ու դրանց դիմակայելու համար սահմանափակ հարկաբյուջետային հնարավորություններ, ուստի Ֆինանսների նախարարությունն առաջարկել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը մինչև տարեվերջ զերծ մնալ ոչ առաջնային և հայեցողական ծախսերի գծով վերաբաշխումների նախաձեռնություններից և հատկացված միջոցները կառավարել այնպես, որ հնարավոր լինի վճարել արցախցիներին հասանելիք թոշակները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել