Tert.amLife-ը գրում է

Քաղաքապետարանի հատկացրած տարածքից հեռացնելուց հետո դերասանուհի Անաիս Սարդարյանը գտել է նոր տարածք, որտեղ այժմ շարունակում է իր գործունեությունը:

«Տարածքը Զեյթունում է՝ Ուլնեցի 3-րդ փակուղի 4/2 հասցեում, որտեղ ներկա պահին հավաքում ենք մանկական կոշիկներ, գրենական պիտույքներ: Դա շատ անհրաժեշտ է սահմանամերձ գյուղերում ապրող մայրիկների հոգսը թեթևացնելու համար, որովհետև, իրականում շատ ծանր վիճակում են:

Երբ 2 տարի առաջ սկսեցինք սահմանամերձ գյուղերին նվերներ տանել, համոզվեցինք, որ շատ մեծ բեռ ենք ծնողների վրայից վերցնում, գոնե սեպտեմբերին չեն մտածում, թե երեխան ինչ կոշիկով կգնա: Գրենական պիտույքների մեծ քանակը բարդ է նրանց համար գնելը, այդ հոգսը փորձում ենք բոլոր հայերով միասին թեթևացնել»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց Անաիս Սարդարյանը:

Նա նշեց, որ շուտով կայցելեն Գեղարքունիքի մարզ, և նվերներ կտանեն սահմանին ապրող 1200 երեխայի համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել