Եվրամիությունը 10-րդ տարին անընդմեջ երկարաձգել է 2014 թվականի հունիսին սահմանած պատժամիջոցները՝ կապված Ռուսաստանի կազմում Ղրիմի ներառման հետ։ Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ։

Պատժամիջոցները երկարաձգվել են մինչև 2025 թվականի հունիսի 23-ը։

2014 թվականի մարտի 16-ին տեղի է ունեցել Ղրիմի հանրաքվեն, որի ժամանակ Ղրիմի և Սևաստոպոլի բնակիչների մեծամասնությունը քվեարկել է Ռուսաստանի հետ վերամիավորման օգտին։ 2014 թվականի մարտի 18-ի հանրաքվեի արդյունքներով համաձայնագիր է ստորագրվել Ղրիմի Հանրապետությունը և Սևաստոպոլը Ռուսաստանի Դաշնության կազմ ընդունելու մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել