Լուլուն մի խորհրդավոր հայտարարագիր է ներկայացրել, որից պարզ է դառնում, որ նրա գործերը 2022-ին բավական լավ են ընթացել. այդ հայտարարագիրը հարուցել է ավելի շատ հարցեր, քան բացահայտել Լուլուի անոմալ բարեկեցության գաղտնիքները:

Օրինակ՝ նա 48 մլն դրամի վարկ է ունեցել՝ հիփոթեքով բնակարան ձեռք բերելու համար նախատեսված, սակայն բնակարանի մասին տեղեկություններ հայտարարագրում չի լրացրել:

Լուլուն, որ հողամաս ու տարիներ առաջ ձեռք բերված բնակարանի համասեփականատեր է, բանից պարզվում է՝ նախընտրում է քեշ փողը. տարվա սկզբում նա ունեցել է 1500 դոլար, որը տարվա վերջում դարձել է 4 հազար դոլար, իսկ 2 մլն 600 հազար դրամն էլ դարձել է մի 10000 դոլար։ Մեկ տարվա ընթացքում Լուլուն վաստակել է 10 մլն դրամ, որի մոտ 83%-ը՝ աշխատավարձի տեսքով: 1 մլն 680 հազար դրամ էլ Ֆինանսների նախարարությունից է ստացել, իսկ թե ինչու, չի բացահայտել։ Վարկ մարելու համար էլ մի 17000 դոլարի ծախս է արել և այսպես շարունակ:

Իհարկե, Լուլուն միակ ՔՊ-ականը չէ, որ սկսել է անհամեմատ ավելի լավ ապրել, բայց նրա հայտարարագիրը, որ, բնականաբար, չի կարող հալած յուղի տեղ ընդունվել, որոշակի պատկերացում, այնուամենայնիվ, տալիս է այն մասին, թե ինչ դիվիդենտներ է նա հասցրել քաղել՝ մտնելով Հայաստանը թրքացնելու ծրագրի տակ: Տարեցտարի ՔՊ-ականների գործերը լավանում են, ուստի մեծ է հավանականությունը, որ հաջորդ անգամ հայտարարագիր ներկայացնելիս շատ ավելի ճոխ թվերի կարող ենք ականատես դառնալ, բայց այս անգամ արդեն խորհդրավորության ավելի թանձր մշուշով պատված.ԱԺ-ում Նիկոլին կրծքով պաշըտպանելն իր գինն ունի, և դա քեշ փողն է՝ հիմնականում կանաչ:

Ոչ միայն Լուլուին, այլև մյուս բոլոր ՔՊ-ականներին Նիկոլի դուռն է հասցրել բարեկեցիկ կյանք կառուցելու ձգտումը, բայց թե ինչ գնով, ցավոք, ՔՊ-ականներից ոչ մեկին դա չի հետաքրքրել, առավել ևս՝ թուրքերի առաջ խոնարհվող Լուլուին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել