Վաշինգտոնյան փաստաթուղթը բեկումնային է դարձել տարածաշրջանում խաղաղության գործընթացի համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահը ամանորյա ուղերձում։
«Փաստաթուղթը, որը Վաշինգտոնում նախաստորագրվել է ԱՄՆ նախագահի մասնակցությամբ, դիտարկվում է որպես կարևոր քաղաքական ազդանշան տարածաշրջանի՝ դիմակայության փուլից երկխոսության և համագործակցության անցնելու համար:
Ադրբեջանի առաջարկած խաղաղության օրակարգը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, տնտեսական ինտեգրման և փոխշահավետ համագործակցության համար: Արդյունքում Ադրբեջանը հանդես է գալիս ոչ միայն որպես հակամարտության ավարտի առանցքային մասնակից, այլև որպես երկարաժամկետ կայունության մոդելի ձևավորման հիմնական դերակատարներից մեկը:
Հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծելու լիազորություն ունեցող Մինսկի խումբը մոռացության է մատնվել։ Այսպիսով, ղարաբաղյան հակամարտությունն ամբողջությամբ հանվել է միջազգային օրակարգից։ Որպես հաղթանակած երկիր՝ մենք խաղաղության ձեռք մեկնեցինք պարտված Հայաստանին, ինչը նաև մեր հեռատես քաղաքականության դրսևորումն է։ Հայրենական պատերազմից ընդամենը հինգ տարի անց Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախաստորագրումը կրկին ցույց է տալիս մեր ժողովրդի մեծությունը և մեր քաղաքականության իմաստությունը»։



