Panorama.am-ը գրում է.

«Այն «չբանակցությունները», որ տեղի ունեցան և իշխանությունների կողմից որակվեցին որպես կոնսուլտացիաներ, փաստացի բանակցություններ են, որոնց շրջանակում պայմանավորվածություններ են ձեռք բերվում»,-  այս մասին Արցախի հարցի վերաբերյալ «Ադեկվադ» դիսկուրսի ընթացքում նշեց «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանը։

Դանիելյանի խոսքով, Վիեննայում տեղի ունեցած բանակցություններում, օրինակ, ի թիվս այլ հնարավոր պայմանավորվածությունների, ձեռք է բերվել  լրագրողներին փոխանակելու պայմանավորվածություն, ինչը գաղտնի էր պահվել։

«ԱԳՆ մամուլի խոսնակը երեկ ասաց, որ այդ փաստը գաղտնի է պահվել, որովհետև անվտանգության նկատառումներ կային։ Ինչ նկատառումներ էին դրանք, ես դժվարանում եմ ասել, քանի որ նախկինում նմամատիպ նախաձեռնություններ եղել են՝ դեռևս Ռոբերտ Քոչարյանի օրոք»,-ասաց նա։

Անդրադառնալով Սերգեյ Լավորվի նշած հնգակողմ հայտարարությանը՝ Դանիելյանն ասաց, որ այդ հայտարարության տեքստն արդեն երևի պատրաստ էր, նույնիսկ՝ համաձայնեցրած բոլոր կողմերի հետ։ Բայց վերջին պահին, ինչ-ինչ պատճառներով այդ հնգակողմ հայտարարության մասին չխոսվեց։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել