Armenpress.am-ը գրում է.

ՀՀ տրանսպորտի, կապ և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը Բարսելոնայում կմասնակցի «GSMA շարժական աշխարհ» համաշխարհային համաժողովի նախարարական ամենամյա ծրագրին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Կառավարության e-gov.am կայքում վարչապետի որոշման մեջ:

Որոշման մեջ մասնակավորապես նշված է, որ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը 2019 թվականի փետրվարի 24-27-ը կգործուղվի Իսպանիայի Թագավորություն (Բարսելոնա)՝ «GSMA շարժական աշխարհ»  համաշխարհային համաժողովի նախարարական ամենամյա ծրագրին մասնակցելու նպատակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել