Hraparak.am-ը գրում է.

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 2018 թվականի դեկտեմբերի 8-ի դրությամբ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած ուժերի նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի եւ ելքերի վերաբերյալ տվյալները, ըստ այդմ հայտնի է, թե որ քաղաքական ուժը որքան գումար է ծախսել քարոզարշավի ընթացքում:

ՀՀԿ հիմնադրամ է մուտք արվել 128 մլն 7 հազար 200 դրամ, ծախսվել 127 մլն 342 հազար 492 հազար դրամ։

«Իմ քայլը» դաշինքի հիմնադրամին մուտք է արվել 273 մլն 176 հազար 551 դրամ, ծախսվել է 268 մլն 590 հազար 708 դրամ: Նախորդ տարի «Ելք» դաշինքի նախընտրական հիմնադրամի հաշվին փոխանցված էր 42 միլիոն 417 հազար 140 դրամ, ծախսվել է 41 միլիոն 663 հազար 110 դրամ:

Իսկ այս տարի միայն «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադրամին մուտք է արվել 52 մլն 943 հազար 555 դրամ, ծախսվել է 51 մլն 105 հազար 391 դրամ:

ԲՀԿ-ի հիմնադրամում էլ եղել է 104 մլն 392 հազար 269 դրամ, ծախսվել է 102 մլն 671 հազար 425 դրամ: Նախորդ ընտրությունների քարոզարշավի ժամանակ «Ծառուկյան» դաշինքի նախընտրական հիմնադրամի հաշվին փոխանցվել է 157 միլիոն 392 հազար 686 դրամ, ծախսվել է 155 միլիոն 209 հազար 690 դրամ: Այսինքն՝ այս տարի ԲՀԿ-ի հիմնադրամ փոխանցվել է մոտավորապես 50 մլն դրամ պակաս գումար։

Համեմատության համար նշենք, որ 2017 թվականի ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի նախընտրական հիմնադրամի հաշվին փոխանցվել էր 393 միլիոն 163 հազար դրամ, ծախսվել էր 379 միլիոն 974 հազար դրամ:

Հիշենենք նաև, որ հեղափոխությունից հետո ՀՀԿ-ն լքեցին մի շարք գործարար պատգամավորներ, ովքեր և նախորդ տարիներին մեծմասամբ ապահովում էին ՀՀԿ ֆինանսական ռեսուրսները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել