Եվրամիության ապաստան տրամադրելու հարցերով գործակալությունը (EASO) հրապարակել է Եվրամիության երկրներում ապաստան ստանալու համար օտարերկրյա քաղաքացիների դիմումների մասին զեկույց:

Եվրոպական կազմակերպության զեկույցի համաձայն՝ 2017 թվականին ապաստանի կարգավիճակի տրամադրման դիմումով ԵՄ ընդունող երկրներին է դիմել Հայաստանի 7.750 քաղաքացի: Նույն ցուցանիշը 2016 թվականին եղել է 8.565: Հաղորդվում է, որ Վրաստանից դիմումների թիվը 2016 թվականի համեմատ աճել է ավելի քան 3.000-ով:

Ընդհանուր առմամբ, ԵՄ-ին 2017 թվականին ապաստանի համար դիմել է ավելի քան 720 հազար մարդ, ինչը քիչ է 2016 թվականի ցուցանիշից (մոտ 1,3 միլիոն) մոտ 600 հազարով: Առավել շատ փախստականի կարգավիճակի համար դիմում են Սիրիայի, Իրաքի և Աֆղանստանի քաղաքացիները, իսկ փախստականների համար առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և Հունաստանը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել