Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը, իսկ հրշեջները մարել են այնտեղ կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը։
Տեղում պարզվել է, որ ավտոմեքենայի սեփականատերը, ով Արագածոտնի մարզի բնակիչ 46-ամյա Տիգրան Հ.-ն է, բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Ապարան» բժշկական կենտրոն։
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2026/01/16/1298171
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



