Tert.am-ը գրում է․

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:

Հանդիպման սկզբում Նախագահը մեկ անգամ ևս շնորհավորել և հաջողություն է մաղթել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին այդ բարձր և պատասխանատու առաքելության մեջ: Սերժ Սարգսյանը և Անտոնիո Գուտերեշը ջերմությամբ են հիշել պարոն Գուտերեշի այցը Հայաստան՝ որպես ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար և այցի շրջանակներում կայացած արդյունավետ երկխոսությունը:

Նշելով, որ այս տարի Հայաստանի Հանրապետությունը տոնեց ՄԱԿ-ին անդամակցության 25-ամյակը, Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ անդամակցությունից ի վեր մեր երկիրն ակտիվորեն ներգրավված է ՄԱԿ-ի և դրա կառույցների աշխատանքներում: Անցած 25 տարիների ընթացքում, ըստ Նախագահի, Հայաստանը մշտապես զգացել է ՄԱԿ-ի թիրախային աջակցությունը Հայաստանին, որը խթանել և ամրապնդել է Հայաստանի զարգացման ներուժը։ Այս կապակցությամբ Սերժ Սարգսյանը գոհունակություն է հայտնել արդյունավետ համագործակցության կապակցությամբ և հույս հայտնել, որ Անտոնիո Գուտերեշի ղեկավարությամբ այն առավել կամրապնդվի և կզարգանա:
Նախագահը վստահեցրել է, որ այսուհետ ևս Հայաստանը հետևողականորեն շարունակելու է ջանքեր ներդնել ՄԱԿ-ի նպատակներն առաջ մղելու ուղղությամբ՝ «Կայուն զարգացման 2030 օրակարգի» շրջանակներում և կայուն զարգացման նպատակները հաստատակամորեն կյանքի կոչելու հանձնառությամբ:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել