Armeniasputnik.am-ը գրում է․
Հայկ Սարգսյանը զրուցել է «Մուրացան» հոսպիտալի տնօրենի հետ և հետաքրքրվել Վիգեն Էուլջեքչյանի առողջական վիճակով։
Բաքվի գերությունից վերադարձած լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանն այժմ ՀՀ զինվորական քննչական վարչությունում է։ «Մուրացան» հոսպիտալի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի կինը՝ Լինդա Էուլջեքչյանը, այսօր Լիբանանից Հայաստան է ժամանել։ Նա Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից անմիջապես ուղևորվեց «Մուրացան» զինվորական հոսպիտալ՝ հանդիպելու ամուսնուն, քանի որ, ըստ տեղեկությունների, Վիգենն այնտեղ բուժզննում էր անցնում։
«Մենք եկանք հոսպիտալ, տնօրենն ասաց, որ Վիգեն Էուլջեքչյանը լիովին առողջ է, որևէ խնդիր չունի։ Այժմ նա ՀՀ զինվորական քննչական վարչությունում է, պետք է ընթացակարգային գործողություններ կատարվեն։ 10 րոպե առաջ է հոսպիտալից տեղափոխվել քննչական, չենք հասցրել տեսնել Վիգենին։ Այժմ կմեկնենք քննչական վարչություն, որտեղ էլ Լինդան կհանդիպի իր ամուսնուն»,- նշեց Սարգսյանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել