Այսօր Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը այցելեց Հայաստանի շախմատի ակադեմիա՝ հետևելու Անդրանիկ Մարգարյանի 16-րդ հուշամրցաշարի ընթացքին։
Այցի ընթացքում ներկա էին նաև Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ ՄԳ Սմբատ Լպուտյանը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Գևորգյանը և խորհրդի անդամներ Տարոն Մարգարյանը և Աղասի Ինանցը։
Այցի ընթացքում նրանք նախ հետևեցին շվեյցարական մրցաշարի խաղերին, որոնց այս տարի մասնակցում են 630 պատանի շախմատիստներ՝ Երևանից և մարզերից, ապա՝ շրջանային մրցաշարին, որի շրջանակում Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Հնդկաստանի և Մոլդովայի շախմատիստները պայքարում են միջազգային վարպետի և գրոսմայստերի նորմաների համար։
Возможно, это изображение один или несколько человек и люди учатся
Возможно, это изображение один или несколько человек и шахматы
Возможно, это изображение шахматы и детская игрушка
Возможно, это изображение один или несколько человек и текст
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել