Tert.am-ը գրում է.
Այն, որ ԱՄՆ-ն տնտեսական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ, տագնապալի չէ: Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Սանկցիաների միջոցով, ըստ քաղաքագետի, ԱՄՆ-ն չափավորում է Ռուսաստանի ախորժակը:
«Ռուսաստանի ախորժակը մեծ է՝ ծավալվել, գրավել Դոնբասը, Ուկրաինան, Հայաստանը: Չե՞ք տեսնում, թե Ռուսաստանը ինչպես է ծավալվում, ինչպես է նպատակին հասնելու համար կռիվներ հրահրում: Հայաստանի և Ադրբեջանի միջև կռիվը հենց Ռուսաստանն է հրահրում: Իսկ ԱՄՆ-ն պատժամիջոցներով ախորժակը չափավորելու փորձ է անում»,- նշեց Լևոն Շիրինյանը:
Ըստ քաղաքագետի՝ Ռուսաստանն ուզում է գրավել Հայաստանը հետևյալ տեսանկյունից. «Այսօր առաջարկում են պետական լեզվի կարգավիճակ տալ ռուսերենին, վաղը կասեն, թե բա դավանանքը փոխեք: Սա ռուսական ձեռագիր է: Գրավել չէ՞»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



