Panorama.am-ը գրում է.
 Թուրքիայում հազարավոր պետական ծառայողներ նոր հրամանագրով հուլիսի 14-ին՝ երկրում հեղաշրջման փորձի մեկ տարվա նախօրեին, ազատվել են աշխատանքից: Բի-Բի-Սի-ն գրում է, որ ազատվածների ցուցակում ընդգրկված է 2303 ոստիկան, 546 զինծառայող, 302 դասախոս, տարբեր նախարարությունների ավելի քան 3000 աշխատակից, այդ թվում նաև ՆԳՆ, ԱԳՆ, արդարադատության, առողջապահության, կրթության: Ընդհանուր առմամբ, աշխատանքից ազատվել է 7348 մարդ:
 Թուրքիայում հեղաշրջման փորձը տեղի էր ունեցել 2016 թ. հուլիսի 16-ի գիշերը: Հիմնական գործողությունները տեղի էին ունեցել երկու մեծ քաղաքում՝ Ստամբուլում և Անկարայում: Բախումների հետևանքով զոհվել էր 260 մարդ: Ապստամբության տապամուլից հետո երկրում հայտարարվել էր արտակարգ դրություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել