Yerevan.today-ը գրում է․

Այսօր՝ հունվարի 14–ին, ՊՆ N զորամասում հրազենային վնասվածքից մահացած զինծառայող Վահան Պետրոսյանը Վարդենիսում էր ծառայում, բայց Երևանից է։

Նա 6 ամսվա ծառայող էր։

Ավելի վաղ ՊՆ–ն հայտնել էր, որ այսօր՝ հունվարի 14-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով։

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել