Tert.am-ը գրում է.

Ինչո՞ւ Ադրբեջանը նախկինում չէր պատմում, որ ստանում է զենք և միայն զորահանդեսի օրերին էինք իմանում, թե ինչ ունի, հիմա ամեն օր ցույց է տալիս, թե ինչպես զենքը եկավ, ինչպես են ուղարկում առաջնագիծ: Այսպիսի հարցադրում է արել ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը «Կենտրոն» հեռուստաընկերության «Հայկական ուրբաթ» հաղորդման եթերում:

Նա հիշեցրել է, որ մի քանի տարի առաջ իմացել ենք, որ զենքի առուվաճառքի պայմանագիր է կնքվել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև: Համաձայն ինչ-որ գրաֆիկների՝ ադրբեջանական կողմն ինչ-որ խմբաքանակներ է ստանում: Թևան Պողոսյանի խոսքով՝ հասկանալի է, որ հիմա այդ ցուցադրականությունը նպատակ ունի տեղեկատվական պատերազմում մեզ վրա ներազդելու: 

«Առաջինը դու քո առջև պետք է նպատակներ դնես: Երկիրն իր առջև պետք է նպատակ դնի, եթե պետք չէ, որ թշնամին զենք ստանա, ես ի՞նչ պետք է անեմ: Պետք է սցենարներ պատրաստ ունենալ և աշխատել: Սցենարներից մեկն այն է, որ դիվանագիտական խողովակները կարողանաս օգտագործել՝ թույլ չտալու, որ, օրինակ՝ Ռուսաստանն իր պայմանագրային պարտավորությունները կատարի»,- ասել է նախկին պատգամավորը: 

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել