Ընկերությունը ուզում է Վան Գոգի կամ Պիկասոյի նկարը գնի, բայց դա չի նշանակում`սպառողը պետք է դրա համար վճարի. ՓաշինյանPanorama.am-ը գրում է.

«Ձեր զեկույցից իմանում ենք, որ օրինակ, նկարներ կան, տարբեր բույսեր կան, որոնց արժեքը գազի սակագնի մեջ հաշվարկված է: Այստեղ խնդիրն այն չի, որ որևէ ձեռնարկություն չի կարող իր հիմնարկի համար նկար առնել: Բայց կարող է ընկերությունը ուզում է իր միջանցքում Վան Գոգի կամ Պիկասոյի նկարը կախած լինի, բայց դա չի նշանակում, որ սպառողը պետք է դրա համար վճարի: Կարող է դեկորատիվ բույսեր են բերում, որոնց արժեքը հսկայական է»,- այս մասին այսօր Ազգային ժողովում ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի հաշվետվության ժամանակ դիմելով Վարդան Այվազյանին` ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Վ.Այվազյանն էլ ասաց, որ այդ նկարները ներառված չեն սակագնի մեջ. «Մենք մանրամասն նայել ենք, նայել ենք նույն «Մարիոթ Արմենիայի» հետ կապված խնդիրը: Ինքը որևէ մեծ ծախս չի արել, նայել ենք մանրամասն»,- ընդգծեց նա:

Փաշինյանը նաև հարցրեց, թե Այվազյանը 2014 թվականի միջանկյալ զեկույցում նշել էր`պետք է հիմնավորվի «Գազմպրոմ Արմենիայի» աշխատակիցների 1000 հոգով ավելացնելը, ինչպես նաև 109 հազար դրամով նրանց միջին աշխատավարձերի բարձրացումը: «Հիմա ասում եք` իրանք ինչքան աշխատավարձ ուզեն, կտան: Բա եթե ինչքան ուզեն կտան, այն ժամանակ ինչի՞ էիք գրել, որ դեռ պետք է հիմնավորեն, մի հատ էլ կասկած էիք արտահայտել: Որևէ կերպ չե՞ք հիմնավորել այս զեկույցում, մյուս կողմից էլ բանավոր հարցերին ի պատասխան ասում եք՝ իրենց գործն է»,- ասաց Փաշինյանը:

Հարցին ի պատասխան` Վարդան Այվազյանը նշեց, որ աշխատողների թվաքանակի բարձրացման հիմնական խնդիրը գազամատակարարման սպառողների թվաքանակի ավելացմանն զուգընթաց է գնացել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել