Hetq.am-ը գրում է․
Մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման մտադրության մասին քաղաքային իշխանությունները պարբերաբար հայտարարել են՝ սկսած 2019 թվականից։ Երևանի ավագանու 2023 թ․-ի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խոստացել է, որ 2024 թ․-ին սկսելու եւ 2028 թ․-ին ավարտելու է մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցումը։ 2025 թ․-ի դեկտեմբերի դրությամբ պատրաստ է միայն մետրոյի կայարանի նախագիծը։ Այդ փաստաթղթերի կազմումն էլ հարթ չի անցել։
Քաղաքապետարանի ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի տրանսպորտի եւ մետրոյի ծրագրերի ղեկավար Տիգրան Մուշեղյանը պարզել է, որ մետրոյի նախագծման փաստաթղթերն ամբողջական չեն, իսկ նախագիծը կազմած ընկերությանը վճարվել է ավելին, քան անհրաժեշտ էր։ Հետագայում գնման պայմանագրում փոփոխություններ են կատարվել՝ աշխատանքի ծավալը փոքրացվել է, իսկ գինը՝ 1.8 միլիարդ դրամը, չի նվազեցվել։ Դրա հետևանքով Երևան համայնքը միլիոնավոր դրամների վնաս է կրել։ Պաշտոնյան դիմել է իրավապահներին, որից հետո Դատախազության հանձնարարությամբ Քրեական ոստիկանությունը օպերատիվ գործողություններ է սկսել։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։



