Ստյոպա Ստյոպա հենց բոլորը մոռանում են քեզ, դու հիշում ես Կարեն Մովսիսյանին: Կամ ուրիշներին: Դու քեզանից խոսի ու «Ժառանգություն»-ից: Հեսա հղումն էլ դնեմ այստեղ, որ բոլորը տեսնեն քո մտքերի թռիչքը:


Երեկ ԼԳՏԲ-ներին (Լեզբի, Գեյ, Տրանս, Բի) սկսեցին պաշտպանել այնպիսի մարդիկ որոնց հարգում եմ (էի): Ատոմ Էգոյանը նկարեց ֆիլմ և անունը դրեց Արարատ, սակայն հարգելիս, դու մոռացել ես երևի, որ Արարատի սրտում ապրող հայը չի ընդունում ԼԳՏԲ Ձեր ընկերներին: Սթափվեք պարոնայք, սա Սասունցի Դավթի և Առյուծաձև Մեհերի երկիրն է, և ոչ թե ինցեստը, սոդոմ գոմորը հարգողների:

Խոսեց Պապիկը 68-ից հետո, սակայն եկեք չհավատանք, որ ՀՀ առաջին նախագահն կարող էր այդպիսի տեքստ գրեր, որովհետև այդ տեքստի հեղինակը կարող էր միմիայն սադրիչ լինել: Հայը մեր երկիրը պետք է կոչի Հայաստան, այլ ոչ թե համապատասխան երկիր անվանի: Պարոն Լևոն Տեր-Պետրոսյան, մի՛ արեք այդպիս բան: Այն հարգանքը, որը դուք վայելում եք որպես ՀՀ առաջին նախագահ, գետնով մի տվեք:

Ես երեկ նկատեցի, սակայն այդ նկարները ֆբ-ում հայտնվել են հոկտեմբերի 29-ին, բայց չեմ կարող չխոսել այդ նկարների գեղեցկության մասին: ՖԲ օգտատեր Զորիկ Գալստյանը Պատկերել է Մայր Հայաստանը իր ողջ գեղեցկությամբ (Հղում): Նայելով այդ նկարներին հասկանում ես, թե որքան բարցձր է հայի կուլտուրան և որքան է Հայը սիրում իր բնությունն ու հողը: Շնորհակալություն Զորիկ Գալստյանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել