Տղամարդու, ու ընդհանրապես մարդու մի նոր տեսակ է առանձնանում քաղաքական-հասարակական-վիրտուալ կյանքում. ղալաթն անել ու «չորով ատկազ գալ»: Վերջերս մլիցա Կարեն Մովսիսյանը բռնվեց ղալաթի վրա, երկու անգամ հրաժարվեց՝ ատկազ եկավ: Նրան պաշտպանության հասած Սուրեն Սուրենյանցը հիմա ատկազ է գալիս, որ կարմիրսաղավարտ կազյոլների ու բարանների /դա էլ կենդանիների ներքին զորքերի հրեշտակներն են/ հետ կապ ունի: Վերջինիս «մտերիմ ընկեր» /հանկարծ չմտածեք, թե փող տվող. ստոր հերյուրանք է/ լֆիկը անցած տարիներին բռնվեց փակ շուկան քանդելու մեջ, ատկազ եկավ՝ թե սարքում եմ, պատգամավոր լինելով գործարարությամբ է զբաղվում,ատկազ է գալիս ու ասում՝ սաղ կնիկս է... Մի խոսքով. ղալաթ անողների ու թռնողների խմբակ: Ու սրանք եւ նրանց ձայանկցող ղալաթակերները դեռ տղամարդկությունից են խոսում ու դասեր տալիս ուրիշին, ում համար թռնելը, ատկազ գալը խորթ են:

Կից նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել