ՀԱՏՈՒԿ Воскресное время հաղորդման համար: Հայաստանը, որպես ՄՄ պոտենցիալ անդամ, իհարկե, շահագրգռված է, որ այդ կազմակերպությունը ծլի-ծաղկի-բարգավաճի: Միաժամանակ նաև խսիտ ցանկալի է, որ Ռուսաստանի տեղեկատվական դաշտի քարոզչական այս С-400-ը առավել խոր ուսումնասիրի իր տեղեկատվական օրակարգի թիրախները: Ավելորդ է խոսել Հայսատանի` Ադրբեջանի հետ իբր ունեցած "տարածքային վեճի մասին": Դա առանձին թեմա է: Այս պահին ուզում եմ ուղղակի անդրադառնամ ՄՄ-ի ընդլայնման հնչեցրած հեռանկարներին` Թուրքիա, Իսրայել, Սիրիա, Վիետնամ, Հնդկաստան: Թվարկած երկրներից շատերը ունեն ԵՄ-ի հետ ասոցիացման կամ ազատ առևտրի պայմանագրեր: Օրինակ` Թուրքիա` ասոցիացման համաձայնագիր, 1964 թվական, մաքսային պայմանագիր, 1995 թվական: Իսրայել` ասոցիացման համաձայնագիր, 2000 թվական: Սիրիա` ասոցիացման համաձայնագիր, 1978 թվական: Հնդկաստան` բանակցում է ԵՄ-ի հետ ազատ առևտրի պայմանագիր: Վիետնամ` բանակցում է ԵՄ-ի հետ ազատ առևտրի պայմանագիր:
Հիմա հարց. Ինչու՞ Թուրքիային կարելի է մի բան,որը չի կարելի ՈՒկրաինային:Միթե՞ ՄՄ-ում էլ են գործելու կրկնակի ստանդարտներ:
Հ.Գ. Տեղեկատվական դարաշրջանում ցանկացած պրոպագանդիստական հնարք պետք է հետք թողնի, այլ ոչ թե նստվածք...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/avagyankaren/posts/560729270667393?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել