Միացյալ Նահանգների սահմանադրության 27-րդ եւ այս պահին դեռեւս վերջին փոփոխությամբ (1992թ.) արգելվել է Կոնգրեսում ընդունել օրենք, որով կարող է բարձրացվել կամ իջեցվել այդ պահին Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի անդամ հանդիսացող օրենսդիրների աշխատավարձերը: Կոնգրեսականների եւ սենատորների աշխատավարձերը փոփոխելու մասին հնարավոր օրենքը ուժի մեջ է մտնում գործող Կոնգրեսի գործունեության ժամկետի սպառվելուց հետո միայն` չտարածվելով օրենքը ընդունող օրենսդիրների վրա: Այս փոփոխության հիմնական նպատակն էր կանխարգելել հարկատուների հաշվին` ինքդ քեզ աշխատավարձ սահմանելու կոռուպցիոն դրսեւորումը: Հիմա եթե ՀՀ կառավարությունը պնդում է, թե բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում նաեւ պատգամավորների աշխատավարձերի բարձրացումը ի թիվս այլոց կոռուպցիայի դեմ պայքարի նպատակ ունի, իսկ որոշ պատգամավորներ խոսում են, թե սա ինստիտուտների եւ ոչ առանձին մարդկանց համար է արվում, եւ որ օրենքին դեմ հանդես եկող ընդդիմադիրները ապագայում կարող են հայտնվել պետական պաշտոններում, ապա թող ազնիվ լինեն եւ օրենքի կիրարկման ժամկետ սահմանեն հաջորդ` 6-րդ գումարման ԱԺ-ի ընտրություններից հետո, իսկ մինչ այդ վերականգնեն գործազրկության նպաստն ու ասենք ավելացնեն ուսուցիչների աշխատավարձերը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել