Սոցիալական ցանցերում սուր քննադատության է արժանանում Զորի Բալայանի՝ Պուտինին ուղղված նամակը: Իհարկե քննադատության կարժանան ,եթե կարդաս այդ նամակը և չփորձես հասկանալ նրանում թաքնված հիմնական նպատակը և փորձես հասկանալ ուղիղ իմաստով: Զորի Բալայանի նամակի հիմքում ընկած է հետևյալը`անհանգստանալով այն փաստից,որ Մինսկի եռանախագահների կողմից սպասվող նախագծի հիմքում ընկած է փոխզիջման տարբերակը,ինչը ամենևին ձեռնտու չէ Լեռնային Ղարաբաղին,ըստ որի ստացվում է ,որ արյան գնով ազատագրված տարածքների վերադարձ կլինի : Նա այս քայլով փորձում է հասկացնել մի բան, այն է՝ բնականաբար, մեր ամբողջ տարածաշրջանը հետաքրքրության իմաստով Ռուսաստանի հետաքրքրության շրջանակներում է, քան թե նույն Արևմուտքի կամ ԱՄՆ-ի:«Մի զարկով երկու նապաստակ որսալու» մեթոդն է կիրառում,առաջինը` Ռուսներին հասկացնում է,որ ի տարբերություն Ադրբեջանի մենք ռուսամեդ ենք,երկրորդը`փորձում է պահպանել տարածքային ամբողջականությունը,լավ հասկանալով Ռուսաստանի դերը մեծ է Ղարաբաղյան խնդրի լուծման մեջ:Այսինքն ձիու այս քայլով ամեն ինչ արվում է `հասկացնելու մեթոդով,որ Ռուսաստանի և Լեռնային Ղարաբաղի շահերը համընկնում են,ինչը լավագույն դիվանագիտական քայլն է ներկայիս արտաքին քաղաքականության մեջ:Կարիք կար այս ամենը հասկացնելու ռուսներին և ոչ պաշտոնական դիրքից և լավագույնը, որ կարար արվեր դա պիտի լիներ մարդ ով հարգանք ունի իր ժողովրդի կողմից և ինչ որ առումով նաև ներկայացնում է հանրությանը և ով լիներ,եթե ոչ Զորի Բալայանը: Իսկ ինչ վերաբերվում է նրան ,որ վերականգնվի կայսրությունը և Ղարաբաղը մտնի Ռուսաստանի մեջ,պարզից էլ պարզ է,որ որոշողը Զորի Բալայանը չէ և դրանով ավելի շատ փորձում է ցույց տալ,որ մենք անգամ դրան ենք պատրաստ խնդիրն ավելի շահագրգիռ դարձնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել