Բարսելոնայի մետրոպոլիտենում գնացքում տեղի ունեցած հրդեհի հետևանքով առնվազն 137 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է տեղական հրշեջ ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Հրշեջները կարգապահության պահապանների հետ համատեղ տարհանել են ուղևորներին գնացքից և հայտնաբերել հրդեհի փոքր օջախ, որն օպերատիվ կերպով վերացվել է։ Շտապ բժշկական օգնության աշխատակիցները օգնություն են ցուցաբերել 137 մարդու, որոնցից 39-ը թեթև կամ միջին ծանրության վիճակում տեղափոխվել են հիվանդանոցներ», - ասված է հրշեջ ծառայության կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Հրդեհը բռնկվել է նախորդ երեկոյան՝ «Կլոտ» և «Գլորիես» մետրոյի կայարանների միջև։ Գնացքի մեքենավարը մոտ 50 մետր հեռավորությունից նկատել է կրակը, շտապ արգելակել և ահազանգել արտակարգ ծառայություններին։ Թեև նման իրավիճակներում խորհուրդ է տրվում սպասել հրշեջների ժամանմանը, վագոններում առաջացած խիտ ծխի պատճառով շնչելն անհնար է դարձել։ Այդ պատճառով ուղևորները բացել են դռները և վազել թունելով։ Հրդեհի բռնկման պահին մետրոյում եղել է շուրջ 300 մարդ։
Նշվում է, որ միջադեպի հետևանքները վերացնելու համար դադարեցվել է երթևեկությունը մետրոյի տուժած գծում։



