168.am-ը գրում է.
Ողբերգական դեպք է տեղի ունեցել այսօր Սիրիայում։ Դեր Զորից դեպի Դամասկոս տանող ճանապարհին բախվել են երկու ավտոբուսներ։ «Ալ Ջազիրա»-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով 35 մարդ զոհվել է, 30 մարդ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ։
Դեր Զոր-Դամասկոս ճանապարհը կարևորագույն մայրուղի է, որը ձգվում է ավելի քան 400 կմ (249 մղոն) և կապում է Սիրիայի արևելքը մայրաքաղաքի հետ։
Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ավտոբուսներից մեկը տեղափոխում էր Ներքին անվտանգության ուժերի անդամների, իսկ մյուսը՝ քաղաքացիական անձանց։ Նախարարությունը հավելել է, որ դեպքի վայր են ուղարկվել շտապօգնության մեքենաներ։ SANA-ի տվյալներով՝ վթարի վայր են ուղարկվել նաև մի քանի ուղղաթիռներ՝ վիրավորներին Հոմսի ռազմական հոսպիտալ տեղափոխելու համար։
Նյութի աղբյուր՝ https://168.am/2026/07/25/2454546.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



