Հուլիսի 25-ը Նիկոլի Հայաստանում թերևս ամենաշատը քաղաքական հալածանքների եթնարկված գործիչներից մեկի՝ Արմեն Աշոտյանի ծննդյան օրն է՝ անհատականություն, որ թերևս դարձել է տոկունության ու նախաձելի սկզբունքայնության մի յուրատեսակ սիմվոլ բոլոր նրանց համար, ովքեր հաշտ չեն այն դաժան իրականության հետ, որի դեմ անխոնջ պայքար է մղում քաղաքական ու պետական  այս գործիչը տարիներ ի վեր:
 
Աշոտյանի ծննդյան օրը նշանավորվում է նաև նրանով, որ մարդը, փաստորեն, իր այս օրով գտնվում է աքնազատության մեջ: Ինչպես հայտնի է, ցանկացած քաղաքական գործչի իրական կշիռը չափվում է ոչ այնքան նրա զբաղեցրած պաշտոններով կամ հանրային ելույթներով, որքան ճգնաժամային իրավիճակներում սեփական սկզբունքներին հավատարիմ մնալու ունակությամբ: Այս առումով Աշոտյանը ռեկորդսմեն է, որ գործանականորեն է ապացուցել՝ գաղափարը չի կարելի բանտել, և հիմա  գտնվելով բանտում՝ նա ապացուցում է, որ պայքարը չի ավարտվել ու չի ավարտվելու այնքան, քանի դեռ ՔՊ-ից Հայաստանը չի ազատագրվել:
 
Առողջություն ու տոկունություն մաղթենք ճշմարտությունն անձնական կոմֆորտից վեր դասած գործչին՝ հուսալով, որ մյուս տարի այս օրը Նիկոլն այլևս իշխանության չի լինի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել