168.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի և Համագործակցության նախարարությունը խորհուրդ է տալիս չայցելել Իրան։ Գերատեսչությունը նաև հայտնել է, որ Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը շարունակում է աշխատել հեռավար ռեժիմով։

«Եթե դուք Մեծ Բրիտանիայի քաղաքացի եք և արդեն գտնվում եք Իրանում՝ որպես բնակիչ կամ զբոսաշրջիկ, մանրակրկիտ գնահատեք այնտեղ մնալու անհրաժեշտությունն ու դրա հետ կապված ռիսկերը։

Հետևեք տեղական և միջազգային լրատվամիջոցներին՝ ամենաթարմ տեղեկությունները ստանալու համար։

Խուսափեք անվտանգության և ռազմական օբյեկտների հարակից տարածքներից։ Շարունակաբար վերանայեք երկրից մեկնելու ձեր ծրագրերը», – նշվում է հաղորդագրությունում։

Գերատեսչությունը նաև ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի այն քաղաքացիները, որոնք ցանկանում են Իրանից մեկնել Հայաստանով, Հայաստանի տարածքում մինչև 180 օր գտնվելու համար վիզայի կարիք չունեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել