Tert.am-ը գրում է․

Քաղաքական իշխանությունը ամեն անգամ հրապարակային հայտարարում է որևէ անձի նկատմամբ սկսվելիք քրեական և այլ գործընթացների վերաբերյալ, որից հետո ամբողջ իրավապահ համակարգը, քննչական մարմիններ, դատախազություն, դատարաններ, սկսում են այդ քաղաքական հրահանգի իրականացումը։ Այս մասին գրել է փաստաբան Երեմ Սարգսյանը:

«Այս դեպքում քաղաքական հրահանգը տրված է Գագիկ Ծառուկյանի մասով, հստակ հայտարարվել է քրեական գործընթացների, նրան կալանավորելու, քրեակատարողական հիմնարկում պահելու, նրա սեփականությունը խլելո՛ւ, այդ թվում՝ Արարատ ցեմենտը պետականացնելու վերաբերյալ, կառավարիչ նշանակելու վերաբերյալ, որը որ ամենօրյա ռեժիմով ամբողջ իրավապահ համակարգը հստակորեն կատարում է։

Ընդ որում, դրանում ներգրավված են նույնիսկ իբր անկախ համարվող դատարանները։

Հետո իրար հերթ չտալով հայտարարում են, թե իբրև դրանք զուտ իրավական գործընթացներ են։

Սակայն չի կարող այնպես լինել, որ այդ ամեն ինչը համընկնի, այսինքն՝ եթե այդ գործընթացները պետք է տեղի ունենային, պետք է տեղի ունենային անկախ քաղաքական իշխանության հրահանգների, հրապարակային հայտարարությունների։

Իսկ առկա իրավիճակը հստակ ցույց է տալիս, որ իրավապահ համակարգը գործում է բացառապես քաղաքական նպատակներով՝ քաղաքական իշխանության ցանկությունները իրագործելու համար և նրանց քաղաքական ռեյտինգը բարձր պահելու համար։

Ամբողջական հոդվածը՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել