Հետաքրքիր է, չէ՞, ինչպես են այսօր պետության մեջ պետություն ստեղծողի էպիտետ վաստակածները միառժամանակ առաջ համարվել բարեխիղճ գործարարներ, մինչդեռ այժմ, փաստորեն, դարձել են «պետության թշնամի»… Բայց սա հարցի մի կողմն է, իսկ ահա ինչ վերաբերում է ներդրումային միջավայրի խնդրին, ապա նկատենք, որ ընտրովի արդարադատությունը, որն իրականացնում է Նիկոլը, ներդրողին խորապես «հուշտ անող» երևույթ է. տեղի ուենցողն օբյեկտիվորեն չի կարող դրական ազդակ լինել արտաքին կապիտալի համար՝ անկախ Բաբոյի բերած թվերից կամ NVIDIA-ից. մի բան է AI-ն,բ ոլորովին այլ բան են կապիտալատար ոլորտներում արվող ներդրումները, երբ կենսական է դառնում սեփականության իրավունքի անձեռնմխելիությունը։
Օբյեկտիվորեն այսօր Հայաստանում չկա գրեթե ոչինչ, ինչը օտարերկրյա ներդրողի համար կարող է հանդիսանալ գայթակղիչ, իսկ ներքին կապիտալի նկատմամբ Նիկոլի այսօրինակ վերաբերմունքը ոչնչացնում է Հայաստանի իմիջը:
Եվ ինչո՞ւ պետք է թողնեն Վրաստանը կամ Ադրբեջանը ու գան Հայաստան, գան, որ ի՞նչ անեն, բաբոների բերանը լեզու դնե՞ն…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5855
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



