Օբյեկտիվորեն այսօր Հայաստանում չկա գրեթե ոչինչ, ինչը օտարերկրյա ներդրողի համար կարող է հանդիսանալ գայթակղիչ


14:45 , 11 հուլիս, 2026
Արձագանքելով այն օբյեկտիվ տեսակետին, որ ՀԷՑ-ի կամ Ծառուկյանի հետ տեղի ունեցածից հետո Հայաստանն էականորեն կորցնելու է  իր ներդրումային գրավչությունը՝ Թունյան Բաբոն պնդել է, թե իրականությունը հակառակն է. հունվար-մարտին Հայաստանում արվել է մոտ 180մլն դոլարի ուղղակի ներդրում, աճել է պետական պարտատոմսերի հանդեպ հետաքրքրությունը, NVIDIA–ն է ներդրում արել AI ոլորոտւմ: Ըստ Բաբոյի՝ իրենք գործ ունեն ոչ թե դասական բիզնես ստրուկտուրաների, այլ պետության մեջ պետություն ստեղծողների հետ, հետևաբար՝ անհանգստանալ պետք չէ:
 
Հետաքրքիր է, չէ՞, ինչպես են այսօր պետության մեջ պետություն ստեղծողի էպիտետ վաստակածները միառժամանակ առաջ համարվել բարեխիղճ գործարարներ, մինչդեռ այժմ, փաստորեն, դարձել են «պետության թշնամի»… Բայց սա հարցի մի կողմն է, իսկ ահա ինչ վերաբերում է ներդրումային միջավայրի խնդրին, ապա նկատենք, որ ընտրովի արդարադատությունը, որն իրականացնում է Նիկոլը, ներդրողին խորապես «հուշտ անող» երևույթ է. տեղի ուենցողն օբյեկտիվորեն չի կարող դրական ազդակ լինել արտաքին կապիտալի համար՝ անկախ Բաբոյի բերած թվերից կամ NVIDIA-ից. մի բան է AI-ն,բ ոլորովին այլ բան են կապիտալատար ոլորտներում արվող ներդրումները, երբ կենսական է  դառնում սեփականության իրավունքի անձեռնմխելիությունը։
 
Օբյեկտիվորեն այսօր Հայաստանում չկա գրեթե ոչինչ, ինչը օտարերկրյա ներդրողի համար կարող է հանդիսանալ  գայթակղիչ, իսկ ներքին կապիտալի նկատմամբ Նիկոլի այսօրինակ վերաբերմունքը  ոչնչացնում է Հայաստանի իմիջը:
 
Եվ ինչո՞ւ պետք է թողնեն Վրաստանը կամ Ադրբեջանը ու գան Հայաստան, գան, որ ի՞նչ անեն, բաբոների բերանը լեզու դնե՞ն…