Ալենն էլ, մյուսներն էլ գիտեն, որ ժողովրդի մեծամասնությունն այսօր դեմ է ՔՊ-ին՝ անկախ նկարված տոկոսներից: Մինչդեռ Ալենին լսողը կկարծի, թե հայ հասարակությունը «խոտակեր» ինչ-որ զանգված է, որ վերջին տարիներին սեփական գլխին եկածից հետևություններ չի արել, ավելին՝ ճիշտ են այն ադրբեջանիցները, որոնք պնդում են, թե իրենց հաջողվել է հայ հասարկության մեծամասնությանը դաստիարակել: Բայց մի՞թե իրականությունը դա է: Եթե դա է, ապա մենք, որպես հասարակություն, արժան չենք այն հողին, որի վրա կանգնած ենք ու որից սնվում ենք, իսկ եթե Ալենը, այնուամենայնիվ, լկտիաբար նենգափոխում է, ապա պետք է լինեն հետևանքներ:
Իշխանությունները վախենում են իրենց լեգիտիմության պակասից՝ շատ լավ հասկանալով, որ այդ բացը չի լրացվելու անգամ ընդդիմության վերջին որոշմամբ՝ մանդատները վերցնելու ու կամա-ակամա ՍԴ որոշումը լեգիտիմացնելու:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5830
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



