Բացառիկ Վալոդը
14:39 , 29 հունիս, 2026
Հարցին՝ նորմա՞լ է, որ ՔՊ-ական Վարդանյան Վալոդը դարձել է ՍԴ դատավոր այն դեպքում, երբ իշխանոթյունները քննադատում էին Հրայր Թովմասյանին՝ նրան նույնացնելով նախկին իշխանությունների հետ, ՔՊ-ական Ստեփանյան Լիլոն այդպես էլ չի կարողացել համոզից պատասխան ներայացնել՝ միայն ասելով, որ Վալոդին են գործուղել ՍԴ, քանի որ նա բացառիկ իրավաբան է:
Իսկ Հրայր Թովմասյանը բացառիկ իրավաբան չէ՞ր, չէ՞ որ նման պատճառաբանությամբ կարելի է ցանկացած քայլ արդարացնել: Հետաքրքիր է՝ իսկ Հովակիմյան Վահագի բացառիկությունը, օրինակ, ինչո՞ւմ է կայանում, երբ այդ ՔՊ-ականին էլ Նիկոլը ԿԸՀ նախագահ է սարքել՝ ընտրություններում վերարտադրվելու: Մի քիչ շատ չե՞ն «բացառիկները» ՔՊ-ում…
Ի բնե բացառիկ է միայն Նիկոլը (բառիս բացասական իմաստով), իսկ մնացյալի բացառիկությունը կրում է հարաբերական բնույթ՝ կախված շեֆի տրամադրությունից ու թուրքերից ստացվող SMS-ներից: