Tert.am-ը գրում է․
Գործող կառավարչի՝ ԵԱՏՄ-ի վերաբերյալ կառավարության նիստում հնչեցված հայտարարությունը և դրան ի պատասխան ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը։ Այս մասին գրել է Տիգրան Աբրահամյանը։
«Անշուշտ, ընտրական գործընթացը միայն ներքին վերադասավորումներ և վերադիրքավորումներ չէր ենթադրում, և գործընթացների այս ընթացքը նաև արտաքին վերափոխումների է բերելու։
Ակնհայտ է, որ ինտեգրացիոն, երկկողմ և բազմակողմ հարաբերությունները ոչ միայն նոր փուլ են թևակոխում, այլև արագ ընթացք ստանում՝ իրենց հետ բերելով նոր սպառնալիքներ»,-գրել է նա։
Նյութի աղբյուր՝ https://tert.am/am/news/2026/06/27/tigran-abrahamyan/4275476
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



