Լիբանանի կառավարությունը պետք է վերանայի իր ընթացքը և ձեռնպահ մնա ԱՄՆ-ի և Իսրայելի շահերին ծառայող որոշումներ ընդունելուց։ Նման հայտարարությամբ է հանդես եկել շիական «Հեզբոլլահ» կազմակերպության գլխավոր քարտուղար շեյխ Նաիմ Քասեմը՝ իր կողմնակիցներին ուղղված հեռուստաուղերձի ընթացքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Իշխանությունները չպետք է ենթարկվեն ամերիկա-իսրայելական թելադրանքին, ոչ ոք իրավունք չունի ստորագրելու Լիբանանի ինքնիշխանությունը ոտնահարող փաստաթղթեր: Մենք զգուշացնում ենք, որ չի լինելու ոչ մի կարգավորում Իսրայելի հետ կամ թշնամանքի դադարեցում, լիբանանյան հողի վրա ոչ մի մասնակի ներկայություն»,- նշել է քաղաքական գործիչը։ 

«Հեզբոլլահի» առաջնորդի կարծիքով՝ Իսրայելը պարտություն է կրել Իրանից և դիմադրության ուժերից, ուստի պետք է ամբողջությամբ դուրս բերի զորքերը Հարավային Լիբանանից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել