17:12 , 26 հունիս, 2026Լիբանանի կառավարությունը պետք է վերանայի իր ընթացքը և ձեռնպահ մնա ԱՄՆ-ի և Իսրայելի շահերին ծառայող որոշումներ ընդունելուց։ Նման հայտարարությամբ է հանդես եկել շիական «Հեզբոլլահ» կազմակերպության գլխավոր քարտուղար շեյխ Նաիմ Քասեմը՝ իր կողմնակիցներին ուղղված հեռուստաուղերձի ընթացքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Իշխանությունները չպետք է ենթարկվեն ամերիկա-իսրայելական թելադրանքին, ոչ ոք իրավունք չունի ստորագրելու Լիբանանի ինքնիշխանությունը ոտնահարող փաստաթղթեր: Մենք զգուշացնում ենք, որ չի լինելու ոչ մի կարգավորում Իսրայելի հետ կամ թշնամանքի դադարեցում, լիբանանյան հողի վրա ոչ մի մասնակի ներկայություն»,- նշել է քաղաքական գործիչը։
«Հեզբոլլահի» առաջնորդի կարծիքով՝ Իսրայելը պարտություն է կրել Իրանից և դիմադրության ուժերից, ուստի պետք է ամբողջությամբ դուրս բերի զորքերը Հարավային Լիբանանից։