Մեքսիկայի Կաբո-Սան-Լուկաս քաղաքում ավտոմեքենան մխրճվել է ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլում Մեքսիկայի հավաքականի՝ Չեխիայի նկատմամբ տարած հաղթանակը տոնող մարդկանց ամբոխի մեջ, 17 մարդ տուժել է: Այս մասին գրում է Financiero թերթը՝ հղում անելով իշխանությունների հաղորդագրությանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Տուժել է առնվազն 17 մարդ», - ասված է հրապարակման մեջ։
Նշվում է, որ վարորդը փորձել է ուժով իր համար ճանապարհ հարթել, սակայն ամբոխը շրջապատել է նրա ավտոմեքենան և սկսել հարվածել դրան։
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունն առաջին անգամ անցկացվում է 48 ազգային հավաքականների մասնակցությամբ երեք երկրների՝ ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի տարածքում։ Մրցաշարը կավարտվի հուլիսի 19-ին։ Մեքսիկայի հավաքականը հաղթել է Չեխիայի թիմին՝ 3:0 հաշվով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



