Չորեքշաբթի երեկոյան Վենեսուելայում 7,2 և 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել․ մասնագետները մեծ թվով զոհեր են կանխատեսում։ Այս մասին փոխանցում է bbc.com-ը։
«Հավանական են մեծ թվով զոհեր և մասշտաբային վնասներ, իսկ աղետը, ամենայն հավանականությամբ, լայնամասշտաբ բնույթ է կրում»,-հայտարարել Է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը՝ նշելով, որ նախնական գնահատականներով՝ զոհերի թիվը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազար մարդ:
Իշխանությունները զոհերի և տուժածների թվի վերաբերյալ գնահատականներ դեռ չեն տվել:
«Կարակասում որոշ շենքեր փլուզվել են»,-հայտարարել է ներքին գործերի նախարար, հաղորդում Է Reuters-ը:
Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին:
Նա նաեւ հայտնել Է Կարակասի միջազգային օդանավակայանի փակման մասին՝ երկրաշարժի հետեւանքով ստացած վնասների պատճառով, փոխանցում է Reuters-ը։



