Պակիստանը կարող է պատերազմ հայտարարել Հնդկաստանին, եթե վտանգվի ազգային ջրային անվտանգությունը՝ Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործման պայմանագիրը կատարելուց վերջինիս հրաժարվելու պատճառով։ Այս մասին հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Մուհամմադ Ասիֆը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Հենց որ մենք բախվենք ազգային անվտանգության սպառնալիքի, իսկ ջրային ռեսուրսները դրա մի մասն են, մենք պատերազմ կսկսենք Հնդկաստանի հետ։ Անշուշտ», - ասել է Ասիֆը։
Իսլամաբադը կդիտարկի ռազմական գործողությունների հնարավորությունը, եթե կոնկրետ ապացույցներ հայտնվեն այն մասին, որ Հնդկաստանը տագնապալի արագությամբ շարժվում է դեպի Պակիստանի ջրամատակարարման խաթարում՝ ջուրն օգտագործելով որպես զենք, հավելել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը։
Ավելի վաղ Հնդկաստանի ջրային ռեսուրսների նախարար Չանդրա Պրակաշ Պատիլը հայտարարել էր, որ Ինդոսի ջրերի հասանելիությունը Պակիստանին կարող է ամբողջությամբ դադարեցվել մինչև 2028 թվականի հունիսը, եթե վերջինս դադարեցնի անդրսահմանային ահաբեկչությանը աջակցությունը։
Պակիստանը բախվում է ջրի սուր պակասի՝ 2025 թվականի ապրիլին Փահալգամում իրականացված ահաբեկչությունից հետո Հնդկաստանի կողմից Ինդոսի ջրերի մասին երկկողմ պայմանագրի գործողությունը կասեցնելու պատճառով, որի հետևանքով զոհվել էր 26 մարդ։



