Այսօր Եվրոպական դատարանը հրապարակեց Ապրիլյան 4-օրյա պատերազմի գործերով առաջին վճիռը։
ՄԻԵԴ-ը, ի թիվս այլնի, արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է հայ զինծառայողի կյանքի իրավունքը եւ խոշտանգումների արգելքը (գլխատում եւ մարմնի պղծում)։
Ադրբեջանին պարտավորեցրել է 90,000 եվրո փոխհատուցում վճարել զոհի հարազատներին։
Սա կարեւոր նախադեպ է 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ տուժածների իրավունքների պաշտպանության համար տարված գանգատներով։
Այս դրվագը Ապրիլյանի ամենածանր դեպքերից մեկն էր, երբ թշնամին դարանակալել էր հայկական զինուժի զինծառայողներին եւ հետո գլխատել ու պղծել նրանց մարմինները (այս մասին մանրամասն ներկայացված է ՄԻԵԴ-ի վճռում)։
Հատուկ շնորհակալություն դիմումատուների փաստաբանական թիմին։
Հայաստանը այս գործերով ներգրավված էր որպես երրորդ կողմ՝ ըստ դատարանի ընթացակարգերի, եւ չնայած Ադրբեջանը շարունակաբար հերքում էր իր մեղավորությունը, բայց մանրակրկիտ աշխատանքի արդյունքում հնարավոր եղավ ներկայացնել անհերքելի ապացույցներ, այդ թվում ադրբեջանական լրատվական ալիքներից նյութեր, որտեղ ադրբեջանցի հատուկ ջոկատայինները ներկայացնում էին այդ «հերոսական դրվագը»։
Վճռի հղումն այստեղ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armlaw.ldrmeyan/posts/pfbid022Ln9sY7ap3g5JLkV3ptnj8MP5Jp4hVVxqFPSwNWUL8rhuEvFSs5t47YjsCqcTD5Rl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



