Իրանը համաձայնել է երբեք միջուկային զենք չունենալ: Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Իրանը համաձայնել է երբեք միջուկային զենք չունենալ: Նաև, այն պատմությունը, թե ԱՄՆ-ը Իրանին 300 միլիոն դոլար է վճարում, կեղծ լուր է՝ տարածված «Հիմարոկրատների» (Dumocrats) կողմից»,- գրել է Թրամփը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի, Իրանի և որպես միջնորդ հանդես եկող Պակիստանի պաշտոնատար անձինք հաստատել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնության ձեռքբերումը, որը կոչված է վերջ դնելու Մերձավոր Արևելքում մարտական գործողություններին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



