Մարուքյան Էդմոնը թերևս իր սրտի մեծագույն ցանկությունն է արտահայտել՝ հուսալով, որ նման կերպ դաշտում գոնե որոշակի կարևորություն ձեռք կբերի. վիճակն իսկապես ողբալի է, ուստի ցանկացած տարբերակ այս դեպքում ընդունելի է. հայհոյեն, թե օրհնեն գործնականում Էդմոնի համար մեկ է:
Բայց պետք է հարց առաջանա՝ Էդմոնին իսկապե՞ս իր ներկայիս կարգավիճակը հաճելի է, թե՞ փորձում է քողարկել էմոցիաները: Եթե երրորդ նախագահի հետ աֆիլացված մարդիկ կամ որոշ ՀՀԿ-ականներ բռնում են Էդմոնի սուտն ու նրան հիշեցնում իր անփառունակ անցյալը, մի՞թե դա անում են նրան վատություն անելու միտումով: Ոչ, բնականաբար. Էդմոնը չկա այնքան, որ իրեն վատություն կամ լավություն անեն: Այդ մարդիկ ընդամենը բռնում են Էդմոնի սուտն ու փորձում հասկանալ՝ ում պատվերով է սա իրեն էլի մեջտեղ գցել ու Սարգսյանի հաշվին փորձել ինքնահաստատվել: Չէ՞ր ուզում «թիրախավորվել», թող Սողոմնյան Վիծյոկի ազդեցության տակ չընկներ ու սեփական գլխից մեծ հիմարություններ դուրս չտար:
Եթե Հայաստանը գոնե մի փոքր առողջ քաղաքական դաշտ ունենար, էդմոններն այսօր պետք է բացառվեին քաղաքականություից առհասարակ, բայց քանի որ իշխանություններին էլ է ձեռնտու այս կարգի արարածների գոյությունն ասպարեզում, Էդմոնը դեռ շարոնակում է մնալ սոցիալական ցանցերում:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5742
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



