Մարուքյան Էդմոնը սրտանց ցանկանում է կարևորվել
14:22 , 15 հունիս, 2026
«Կլասիկ քաղաքական գործիչը» կոչ է արել յուր հետևորդներին չընկճվել. պնդել է, թե իշխանությունների ու ՀՀԿ-ի կողմից ենթարկվում են «ահավոր հարձակման», քանի որ ինքն ասում է ճշմարտությունը, ինքն է ճիշտը: «Դա ի՞նչ է մեզ տալիս: Մենք ավելի ենք ուժեղանում և ժպտում ենք»,-վերջում հայտարարել է Էդմոնը:
Մարուքյան Էդմոնը թերևս իր սրտի մեծագույն ցանկությունն է արտահայտել՝ հուսալով, որ նման կերպ դաշտում գոնե որոշակի կարևորություն ձեռք կբերի. վիճակն իսկապես ողբալի է, ուստի ցանկացած տարբերակ այս դեպքում ընդունելի է. հայհոյեն, թե օրհնեն գործնականում Էդմոնի համար մեկ է:
Բայց պետք է հարց առաջանա՝ Էդմոնին իսկապե՞ս իր ներկայիս կարգավիճակը հաճելի է, թե՞ փորձում է քողարկել էմոցիաները: Եթե երրորդ նախագահի հետ աֆիլացված մարդիկ կամ որոշ ՀՀԿ-ականներ բռնում են Էդմոնի սուտն ու նրան հիշեցնում իր անփառունակ անցյալը, մի՞թե դա անում են նրան վատություն անելու միտումով: Ոչ, բնականաբար. Էդմոնը չկա այնքան, որ իրեն վատություն կամ լավություն անեն: Այդ մարդիկ ընդամենը բռնում են Էդմոնի սուտն ու փորձում հասկանալ՝ ում պատվերով է սա իրեն էլի մեջտեղ գցել ու Սարգսյանի հաշվին փորձել ինքնահաստատվել: Չէ՞ր ուզում «թիրախավորվել», թող Սողոմնյան Վիծյոկի ազդեցության տակ չընկներ ու սեփական գլխից մեծ հիմարություններ դուրս չտար:
Եթե Հայաստանը գոնե մի փոքր առողջ քաղաքական դաշտ ունենար, էդմոններն այսօր պետք է բացառվեին քաղաքականություից առհասարակ, բայց քանի որ իշխանություններին էլ է ձեռնտու այս կարգի արարածների գոյությունն ասպարեզում, Էդմոնը դեռ շարոնակում է մնալ սոցիալական ցանցերում: